Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Առողջապահական ծրագրեր՝ մարզերի դպրոցականների համար

Առողջապահական ծրագրեր՝ մարզերի դպրոցականների համար

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 07.30, Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները կմեկնեն Տավուշի, Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի մասնակիցները դպրոցներում հանդիպումներ կունենան աշակերտների հետ, նրանց հետ դասընթացներ կվարեն անձնական հիգիենայի, առաջին բուժօգնության կանոնների, բնական աղետների ժամանակ հնարավոր վտանգներին դիմակայելու, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու վերաբերյալ։ Հանրամատչելի դասախոսությունների միջոցով կքարոզեն առողջ ապրելակերպ։ Այցելություն կլինի նաև մանկատուն, որին կտրամադրվի սպասք և սպիտակեղեն։

 

Հետագայում ծրագիրը կշարունակվի նաև ՀՀ Սյունիքի մարզում և Արցախում։

 

Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու։

Սկզբնաղբյուր. ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Աղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ